Լրահոս
Օրվա լրահոսը

Միավորել են

Օգոստոս 28,2009 00:00

Լսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 9 եւ թիվ 15 հատուկ դպրոցների աշակերտները սեպտեմբերի 1-ից դպրոց կհաճախեն միեւնույն կրթահամալիրում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների Նորքի կրթօջախում: Չնայած նրան, որ երբ դպրոցները միավորելու խոսակցություններ էին գնում, թիվ 9 դպրոցի ծնողական կոլեկտիվը համառ դիմադրություն էր ցուցաբերում, թե իրենց թույլ լսող երեխաներին չեն ուզում միավորել խուլ ու համրերի հետ, միավորման որոշումը կայացվեց: Նոր ձեւավորված կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ավետիսյանը երեկ այս մասին «Առավոտին» ասաց. «Կային վայ- մանկավարժներ, որոնք էլ տրամադրում էին ծնողներին: Բայց երբ ծնողներին բացատրեցինք՝ հասկացան էությունն ինչում է: Իսկ այդպիսի 5 մանկավարժ իր դիմումի համաձայն դուրս է եկել աշխատանքից, նրանց շարքում կար մեկը, որ ավարտել էր Առեւտրի տեխնիկում, աշխատել Կանազի գործարանում, հիմա էլ եկել՝ ուսուցչուհի էր աշխատում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել