Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 28,2009 00:00

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆՈՎ

Արամ Խաչատրյանը ազատվել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնից եւ փոխադրման կարգով նշանակվել է «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի պետ:

Իսկ Վարդան Սարգսյանը ազատվելով «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալի պաշտոնից՝ փոխադրման կարգով նշանակվել է նույն հիմնարկի պետ:

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Հայաստանի պաշտպանության նախարարությունում կտրականապես հերքել են ադրբեջանական ԶԼՄ-ների այն հաղորդումները, թե ՀՀ զինված ուժերն ինչ-որ զորավարժություն են անցկացնում Աղդամի շրջանում: «Հայաստանի զինված ուժերը ոչ մի զորավարժություն չեն անցկացնում ոչ ԼՂՀ տարածքում, ոչ էլ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտու տարածքում»,- ըստ «Արմինֆոյի» հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, ավելացնելով, որ նշված շրջաններում զորավարժություններ է անցկացնում բացառապես ԼՂՀ պաշտպանության բանակը:

ԳՐՔԵՐ՝ ԿԱԼԱՆԱՎԱՅՐԵՐԻՆ

Երեկ ԱՆ ՔԿՀ մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը «Առավոտին» տեղեկացրեց, որ Երեւանի բնակչուհի Շուշանիկ Պետրոսյանը օրերս հանդես է եկել նախաձեռնությամբ: Նա լսելով, որ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների մոտ առկա է գրականության նկատմամբ մեծ հետաքրքրություն, իր անձնական գրադարանի մի մասը (շուրջ 250 կտոր), որտեղ գերակշռում են դասականների ստեղծագործությունները, նվիրել է ԱՆ քրեակատարողական ծառայությանը՝ հարստացնելով գրադարանային ֆոնդը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել