Նիժնի Նովգորոդի շրջանի բնակիչ Վիկտոր Բուզիչկինը կստանա բարոյական փոխհատուցում՝ Մոսկվայի եւ Նիժնի Նովգորոդի քրեակատարողական հիմնարկներում կյանքի համար ոչ նորմալ պայմաններում ապրելու համար:
Շնորհիվ «Ընդդդեմ խոշտանգումների» կոմիտեի նախագահ Վիկտոր Բուզիչկինի ապացուցվել է, որ տվյալ քրեակատարողական հիմնարկներում ապրելու պայմանները ահավոր էին եւ նրա նկատմամբ ցուցաբերել էին ոչ մարդկային վերաբերմունք: Քանի որ Նիժնի Նովգորոդի շրջանի դատարանը փոփոխության չենթարկեց Վիկտոր Բուզիչկինի նկատմամբ Նիժնի Նովգորոդի Խորհրդային շրջանի դատարանի որոշումը, նա այժմ իրավունք ունի ՌԴ ֆինանսների նախարարությունից պահանջել իրեն հասանելիք 100 հազար ռուբլին:
Նշենք, որ արդարությանը հասնելու համար այս բնակչից պահանջվեց տասը տարի: Նա ՔԿՀ-ում գտնվել է 1998-1999 թթ.: Այս ընթացքում Վիկտոր Բուզիչկինը 2002 թվականին անցել է ՌԴ երկու դատական ատյաններով, ապա դիմել է «Ընդդեմ խոշտանգումների» միջշրջանային կոմիտե եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որտեղ էլ 2008 թվականի աշնանը հաստատվել են իրավախախտումները: Դրանից հետո Բուզիչկինը վերջապես հնարավորություն ունեցավ դիմել ՌԴ դատական ատյաններին՝ պահանջելու բարոյական վնասի փոխհատուցում: