Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՂԴԱՍԱՐՈՎԸ ԿԳՏՆԻ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

Օգոստոս 28,2009 00:00

«Առավոտի»՝ օգոստոսի 26-ի համարում տեղեկացրել էինք, որ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը հայտնվել է Եվրամիության «սեւ ցուցակում», որում ներառված ավիափոխադրողները 2012-ից պետք է կրճատեն ածխաթթու գազի արտանետումները: Հակառակ պարագայում այդ ընկերությունների ինքնաթիռներին կարգելվի վայրէջք կատարել ԵՄ երկրների օդանավակայաններում կամ կկիրառվեն տույժեր: Երեկ «Արմենպրես» գործակալությանը հարցի առնչությամբ պարզաբանումներ է տվել «Արմավիա» ավիաընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը: Նրա խոսքերով, այս հարցը վերաբերում է ոչ միայն ավիաընկերություններին, այլեւ ավիացիային՝ առհասարակ, իսկ գազի արտանետումների խնդիրն առնչվում է նաեւ երկաթուղային եւ ծովային տրանսպորտին, ավտոմեքենաներին: Նա հավաստիացրել է, որ կպարզվի, թե ինչպիսին են պահանջները, եւ բոլոր հարցերը կլուծվեն աշխատանքային կարգով: «Խնդիրներ չկան, թռիչքներն իրականացվում եւ իրականացվելու են անխափան»,- հավաստիացրել է Մ. Բաղդասարովը: Նա նշել է նաեւ, որ դա ոչ միայն «Արմավիայի», այլեւ ավելի քան 4 հազար ավիաընկերությունների խնդիրն է եւ բոլորի հետ միասին կգտնվի այդ խնդրի լուծման ճանապարհը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել