Լրահոս
Օրվա լրահոսը

Չմոռանաք երեխաներին շնորհավորել

Օգոստոս 28,2009 00:00

Այսօր մեր կառավարությունը քայլեր է ձեռնարկում փոքր եւ միջին տնտեսվարող սուբյեկտների կողմից հարկային հաշվետվությունների ներկայացման ստանդարտները հնարավորինս պարզեցնելու համար: Երեկ կառավարության նիստում այս մասին ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այս քայլը վարչապետը որակել է որպես խիստ կարեւոր եւ նշել, որ նոր ստանդարտները կառավարությանն է ներկայացրել Կենտրոնական բանկը:

Կառավարության որոշմամբ, Երեւան քաղաքի Աբովյան 2/5 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար $2 մլն վարկային միջոցներ ներգրավելու նպատակով բյուջետային երաշխիք է տրամադրվել «Ավո Ֆ.Մ.Հ» ընկերությանը:

Նիստում քննարկվել եւ հավանության է արժանացել նաեւ Հայաստանի առողջապահության ֆինանսավորման համակարգի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագիրը, որի ընդունման անհրաժեշտությունը, ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի, պայմանավորված է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման բնագավառում եղած խնդիրների լուծմամբ:Վարչապետի հավաստմամբ, դրանով կբարձրանա պետբյուջեի միջոցների ծախսման արդյունավետությունը, կբարելավվի բուժծառայությունների մատուցման որակը եւ կմեծանա վստահությունը պետպատվերի նկատմամբ:

Տ. Սարգսյանը կառավարության անդամներին հորդորել է սեպտեմբերի 1-ին այցելել դպրոցներ եւ երեխաներին շնորհավորել նոր ուսումնական տարվա առթիվ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել