Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԴՄ կտրոնները՝ գովազդ տարածողներ

Օգոստոս 28,2009 00:00

\"\"Պետական եկամուտների կոմիտեի տեղեկացմամբ, հսկիչ-դրամարկղային կտրոնների որոշակի խմբաքանակների դարձերեսներին ֆիրմային անվանումներ, ապրանքային եւ սպասարկման նշաններ տեղադրելու համար հայտարարվել է աճուրդ: Այն իրականացվելու է բաց հրապարակային սակարկությունների միջոցով՝ մեկնարկային գնի բարձրացմամբ: Հաղթող ճանաչված անձի ապրանքային նշանի անվանումը տպագրվելու է ՀԴՄ կտրոնների դարձերեսին եւ 2010-ի հունվարի 1-ից պետք է իրացվի Հայաստանի ողջ տարածքում:

Նշենք նաեւ, որ ՀԴՄ կտրոնների վրա գովազդ տեղադրելու գաղափարը ՀՀ կառավարությանն է՝ վիճակահանության արդյունքում չշահած կտրոնների բոնուսների գումարը հավաքագրելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել