Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասումները բացասական են

Օգոստոս 28,2009 00:00

Ընթացիկ տարվա 2-րդ եռամսյակում գնաճը եւ դրամավարկային քաղաքականության ընթացքը պայմանավորող հիմնական գործոնը տնտեսական անկման տեմպերի խորացումն էր: Կանխատեսվածից ավելի մեծ չափով ՀՆԱ-ի նվազումը պայմանավորվել է համաշխարհային տնտեսության անբարենպաստ զարգացումների շարունակմամբ եւ մասնավոր կապիտալ ներհոսքի կրճատմամբ: Այս մասին ասվում է երեկ Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից հրապարակված 2009-ի 2-րդ եռամսյակի հաշվետվության մեջ: Ըստ ԿԲ-ի, չնայած միջազգային շուկաներում որոշ ապրանքատեսակների գների բարձրացումը ենթադրում էր, որ համաշխարհային տնտեսությունը կվերականգնվի, այդուհանդերձ, բազմաթիվ երկրներում արձանագրվել է կանխատեսվածից զգալիորեն խորը տնտեսական անկում, հետեւապես հետագա կանխատեսումները ճշգրտվել են նվազման ուղղությամբ: Ըստ հաշվետվության, ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա ավելի է խորացել տարվա երկրորդ եռամսյակում՝ հանգեցնելով շուրջ 23,1% տնտեսական անկման: Կապիտալ տրանսֆերտների ներհոսքի ծավալները 2-րդ եռամսյակում կազմել են $23,3 մլն, նախորդ տարվա նույն եռամսյակի՝ $41,4 միլիոնի փոխարեն:

2009-ի 2-րդ եռամսյակում տնտեսության դոլարայնացման աստիճանը փոքր-ինչ նվազել է՝ նախորդ եռամսյակի 43,9%-ի փոխարեն կազմելով 42,7%, որը ավելի քան 2,1 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել