Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Խանդանյանի գլխավորությամբ, դռնփակ նիստում որոշում կայացրեց բավարարել նախաքննական մարմնի միջնորդությունն ու եւս երկու ամսով՝ մինչեւ նոյեմբերի 1-ը, երկարաձգել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հանդեպ ընտրված խափանման միջոց կալանքը: Դատական դռնփակ նիստը տեւեց ավելի քան 3 ժամ, որից 2 ժամը դատավորը անցկացրեց խորհրդակցական սենյակում: Փաշինյանի պաշտպանները պնդում են, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա որեւէ հիմք չկար իրենց պաշտպանյալի նկատմամբ կալանք կիրառելու համար: