Փորձագետների փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամները՝ Սեդա Սաֆարյանն ու Անդրանիկ Քոչարյանը երեկ հրապարակեցին Մարտի 1»-ի վերաբերյալ իրենց թվով 4-րդ զեկույցը: Այն վերաբերում է դեռ անցյալ տարի ՀՀ առաջին նախագահի կողմից հնչեցված հայտարարությանը, թե՝ «Մարտի 1»-ի երեկոյան մայրաքաղաքում տեղի ունեցած թալանին, հրկիզումներին ու սադրանքների հրահրմանը մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաների եւ մի քանի օլիգարխների սափրագլուխները: Զեկույցին կից տեղեկանքում կան նրանց անունները, ովքեր այդ օրը իրենց «տղերքի» համար համապատասխան հանդերձանք են ստացել: Ըստ տեղեկանքի՝ այդ պաշտոնյաներն են՝ նախկին վարչապետի թիկնազորի պետ Վաչոն՝ Վաչիկ Ղազարյանը, Գագիկ Ծառուկյանը, Սուրեն Խաչատրյանը, Լեւոն Սարգսյանը, Գագիկ Բեգլարյանը, Հովիկ Աբրահամյանը, Առաքել Մովսիսյանը, Մհեր Սեդրակյանն ու Սամվել Ալեքսանյանը:
Կարդացեք