Տարիքով մարդկանց համար ասում են, որ ուժեղացող սկլերոզի պատճառով նրանք դառնում են ցրված ու մոռացկոտ: Իրականում մոռացկոտությունը միայն տարիքով մարդկանց «առավելությունը» չէ: Ցավոք, վատ հիշողություն՝ ցանկացած տարիքում կարելի է ունենալ:
Իսկ ինչպիսի՞ն է ձեր հիշողությունը: Որպեսզի այս հարցի պատասխանը ստանաք, օգտվեք հետեւյալ թեստից: Խնդիրը հետեւյալում է: Ձեր առջեւ ժամացույց դրեք եւ մեկ րոպեի ընթացքում 25 բառ կարդացեք, որից հետո տեքստը փակեք եւ 5 րոպեի ընթացքում ցանկացած հերթականությամբ ձեր հիշած բառերը փոխանցեք թղթին:
Սենա, մայրուղի, բանալի, հարյուրամյակ, ինքնաթիռ, ֆիլմ, գնացք, բուրմունք, նկար, Կարպատներ, ամիս, Հիմալայներ, երգիչ, անշարժություն, ռադիո, օրացույց, խոտ, տղամարդ, շրջադարձ, կին, մեքենա, աբստրակցիա, սիրտ, ուղղաթիռ, ծաղկեփունջ:
Խնդիրը կատարելուց հետո գրած բառերը հաշվեք, ամեն բառը մի միավոր գնահատեք եւ ըստ դրա որոշեք, թե որ կատեգորիայում եք դուք գտնվում:
Այսպիսով 6 միավոր եւ ավելի քիչ: Ձեր՝ հատկապես տեսողական հիշողությունը, մեղմ ասած, լավ վիճակում չէ: Բայց դա անուղղելի չէ եւ պետք է կանոնավոր կերպով հիշողության մարզանքով պարապել: Այդ հարցում բավական օգնում է մտքում հաշվելը, տեքստեր անգիր անելը: Վիտամիններ ընդունեք: Անհրաժեշտության դեպքում բժշկի հետ խորհրդակցեք, որն էլ անհատական մեթոդներ կառաջարկի:
7-12 միավոր: Ձեր հիշողությունն այնքան էլ վատ չէ, բայց դուք չեք կարողանում կենտրոնանալ, իսկ դա հիշելուն խանգարում է:
13-17 միավոր: Ձեր արդյունքները բավական լավ են եւ դուք կարող եք հույս ունենալ, որ ձեր հիշողությունը ձեզ չի «դավաճանի»:
18-21 միավոր: Հիանալի արդյունք է, որն ապացուցում է, որ դուք յուրահատուկ հիշողություն ունեք: Դուք կարող եք ձեզ ստիպել կենտրոնանալ, այսինքն՝ բավական կամք ունեք: Ձեր հիշողության համար մի մտածեք:
22 միավորից բարձր: Ֆենոմենալ հիշողություն ունեք: