Լրահոս
Օրվա լրահոսը

Աստվածաշունչը վերածվել է իրավաբանի տեղեկատուի

Օգոստոս 27,2009 00:00

Բելառուսում կազմվել է իրավունքի թեմայի շուրջ աստվածաշնչային տեքստերի անթոլոգիա: Բելառուսի Գերագույն տնտեսական դատարանի նախագահ Վիկտոր Կամենկովը կազմել է իրավունքի թեմայի շուրջ աստվածաշնչային պատումների անթոլոգիա՝ «Աստվածաշունչն արդարադատության, իրավունքի, բարոյականության մասին» վերնագրով: Այդ մասին վերջերս դատարանում հաղորդել են «Ինտերֆաքսին»: Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Մինսկի Սբ. Աստվածածին ուղղափառ եկեղեցում: Նախաբանում Վ. Կամենկովը գրում է, որ իր առջեւ նպատակ է դրել դիտարկել արդի իրավունքը, արդարադատությունը եւ բարոյականությունը Աստծո օրենքի լույսի ներքո: Գրքից օգտվելու հարմարավետության համար կազմողը դասակարգել է աստվածաշնչային իրավական նախադեպերը՝ առանձնացնելով յոթ ընդարձակ բաժիններ, որոնք համապատասխանում են արդի իրավունքի հիմնական ճյուղերին: Գրքում ներկայացվում է նաեւ Բելառուսի գործող օրենսդրության՝ պետական իշխանության, պատժի, քաղաքացիական եւ տնտեսական իրավունքի, հարկադրման, ընտանեկան օրենսդրության ոլորտների որոշ նորմերի համեմատությունը աստվածաշնչային իրավական խորհուրդների եւ պատվիրանների հետ:

Վ. Կամենկովը գիտակցաբար հրաժարվել է սրբազան տեքստերի մեկնաբանությունից՝ ընթերցողին իր տեսիլքները եւ դրանցում ստեղծված իրավիճակները չպարտադրելու համար: Գրքի ներածական խոսքը գրել է Մինսկի եւ Սլուցկի Ֆիլարետ միտրոպոլիտը: «Սույն աշխատանքը կոչված է վկայել այն մասին, որ ոչ որոշ ժամանակ անցնելը եւ ոչ էլ գիտակցության էվոլյուցիան չպետք է հանգեցնեն հեռանալուն աստվածաշնչային սկզբունքներից, արարչի ժառանգությունից, քանի որ դրանք վեր են այս աշխարհի անցողիկ տարերքներից»,- ասվում է սրբազանի ներածական խոսքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել