Լրահոս
Օրվա լրահոսը

Անվճար գրկախառնություններ՝ Երեւանում

Օգոստոս 27,2009 00:00

Ամռան վերջին օրը, հավանական է, որ Ձեզ էլ պատահական անցորդները «անվճար» գրկեն: Բանն այն է, որ մի խումբ երիտասարդներ նախաձեռնել են «Free Hugs» կամ «Գրկենք իրար» ակցիան, որի նպատակն է պարզապես «անվճար» գրկել պատահական անցորդներին:

tert.am-ը գրում է, որ օգոստոսի 31-ին «անվճար գրկախառնությունները» կսկսվեն ժամը 17:00-ին, Հանրապետության հրապարակից: Անծանոթ անցորդների հետ գրկախառնվելու մեծ ցանկությամբ լցված երիտասարդները 2-3 ժամերի ընթացքում կշարժվեն դեպի Սիրահարների այգի: Ակցիայի կազմակերպիչները բոլոր ցանկացողներին առաջարկում են միանալ իրենց՝ հատուկ գրություններով ու պաստառներով:

«Free Hugs» շարժումը սկիզբ է առել 2004թ. Ավստրալիայում՝ ոմն Juan Mann-ի նախաձեռնությամբ, ում գլխում անծանոթներին գրկելու միտք է ծագել այն բանից հետո, երբ Լոնդոնից վերադառնալիս Սիդնեյի օդանավակայանում իրեն ոչ ոք չի դիմավորել, եւ ինքը հիասթափության մեջ պատրաստ է եղել գրկել առաջին պատահած անցորդին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել