Ամերիկյան ստոմատոլոգիական կլինիկաներից մեկը դատարանի որոշմամբ 2 միլիոն դոլար կվճարի ամերիկուհի Էլիզաբեթ Սմիթին՝ սխալմամբ հեռացված 13 ատամների համար: Սմիթը Հարավային Կարոլինա նահանգի Ֆլորենս քաղաքի ատամնաբուժական կլինիկա է դիմել 2006-ին: Բժշկական զննումից հետո կինը համաձայնել է, որ բժիշկը հեռացնի 3 ատամ՝ վերին ատամնաշարից: Սակայն բժիշկը սխալմամբ հեռացրել է վերին ատամնաշարի բոլոր 16 ատամները: Դատական քննության ընթացքում պարզվել է, որ կլինիկան փորձել է թաքցնել պատահարը՝ Սմիթի հիվանդանոցային քարտում փոփոխություններ կատարելով:
Կլինիկան, ինչպես հաղորդում է lenta.ru-ն, համաձայն չէ դատարանի որոշման հետ եւ պատրաստվում է բողոքարկել վճիռը: Իսկ Սմիթի փաստաբանն ասել է, որ իր պաշտպանյալը միայն վերին ատամնաշարը վերականգնելու համար ստիպված կլինի ծախսել 80 հազար դոլար: