Երեկ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը կոչով դիմել է սփյուռքահայ բոլոր բարձրակարգ մարզիկներին: Նա, մասնավորապես, հայտարարել է. «Կոչ եմ անում սփյուռքահայ բոլոր առաջատար մարզիկ-մարզուհիներին (աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներին)՝ հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո: Հայաստանի ազգային հավաքականները համալրող բոլոր հեղինակավոր եւ փորձառու մարզիկները հայրենիքում կապահովվեն բնակարանով, ավտոմեքենայով, բարձր աշխատավարձով (ԱՄՆ $2-5 հազար) եւ անհրաժեշտ բոլոր պայմաններով»: