Տիկնիկային գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի նախաձեռնությամբ, տիկնիկային թատրոնների IV միջազգային փառատոնի շրջանակներում, այս տարվա սեպտեմբերի 5-11-ը Դսեղում կանցկացվի «Թումանյանական հեքիաթի օր» մշակութային փառատոնը:
Լոռվա մարզպետարանից տեղեկացանք, որ փառատոնի օրերին Դսեղի մշակույթի տանը իրենց հեքիաթային արվեստը կներկայացնեն Հայաստանի Հանրապետության, Արցախի, ինչպես նաեւ արտերկրի տիկնիկային թատրոնների կոլեկտիվները: Փառատոնը կուղեկցվի բացօթյա տոնախմբություններով, հրավառությամբ: Հանդիսավոր բացումը կազդարարվի սեպտեմբերի 5-ին, ժամը 14-ին, Դսեղ գյուղում: