Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ԿՏՈՐ ԱՐՑԱԽ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Օգոստոս 27,2009 00:00

Երիտասարդ առաջնորդների դպրոցը շարունակում է «Ճանաչենք Հայաստանը» խորագրով ցուցահանդեսների շարքը՝ այս անգամ ԼՂՀ անկախության օրվան նվիրված՝ «Ճանաչենք Հայաստանը. Արցախ» խորագրով: Այն կկայանա սեպտեմբերի 2-4-ը՝ Սիրահարների այգում:

Ցուցահանդեսի նպատակն է Երեւանի բնակիչներին ծանոթացնել Արցախի տեսարժան վայրերին ու պատմամշակութային բացառիկ կոթողներին: Ներկայացված կլինեն Արցախի տեսարժան վայրերն ու պատմամշակութային արժեքներն ամփոփող լուսանկարներ: Ըստ Երիտասարդ առաջնորդների դպրոցից ուղարկված հաղորդագրության, ցուցահանդեսի նպատակներից է՝ վերացնել Արցախի եւ Երեւանի երիտասարդական շրջանակների միջեւ աշխարհայացքային անջրպետները, ստեղծել մշակութային եւ կրթական համատեղ երիտասարդական ծրագրերի իրականացման ուղղությամբ Արցախ-Հայաստան համագործակցության արդյունավետ մեխանիզմներ, ապահովել արժեհամակարգային հիմքեր ազգային միասնականության գիտակցման եւ տեղային հայրենասիրության սահմանափակության հաղթահարման համար, ինչպես նաեւ խթանել դեպի Արցախ ներքին զբոսաշրջիկների հոսքը:

Միջոցառմանը հրավիրված են Հայաստանում ԼՂՀ ներկայացուցիչ Կարլեն Ավետիսյանը, տուրիստական գործակալությունների, երիտասարդական հ/կ-ների ներկայացուցիչներ եւ այլք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել