Ըստ inknagir.ankakh.com-ի, ուրուգվայցի բանաստեղծ Մարիո Բենեդետտին Վիոլետ Գրիգորյանի «Երկիր իմ…» բանաստեղծությունը ներառել է իր ընտրած աշխարհի լավագույն 50 բանաստեղծությունների մեջ, որտեղ ընդգրկված է նաեւ Բրոդսկու մի բանաստեղծություն: Թե ինչպես է Վիոլետի բանաստեղծության անգլերեն թարգմանությունը հայտնվել Բենեդետտի մոտ, հեղինակի համար դժվար է պարզել, քանի որ 79 տարեկանում Բենեդետտին մահացել է՝ այս տարվա մայիսի 18-ին: Ինչ վերաբերում է Վիոլետի բանաստեղծությանը, մի հատված կներկայացնենք ընթերցողին. «…Էլ չեմ սակարկի, / ի՞նչ ունեմ ծախու,/ կշեռքիդ թաթին կյանքս չնչին է, /մինուճար կյանքս տվեցի տանուլ,/ բայց քեզ ներում եմ, մինուճար երկիր»։