Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ՔԼԻՆԹՈՆՆԵՐԻ ԲԱՆԿԻՐԻՆ

Օգոստոս 27,2009 00:00

Նյու Յորքում ձերբակալվել է հայտնի ներդրումային բանկիր Հասան Նեմազին (նկարում), ով մասնակցել է Բիլ եւ Հիլարի Քլինթոնների նախընտրական արշավների համար միջոցների հավաքագրմանը: Այդ մասին հաղորդում է lriagir.am-ը՝ վկայակոչելով Associated Press-ը: Գործակալության տվյալով, Նեմազին մեղադրում են Citibank-ից կեղծ փաստաթղթերով վարկ ստանալու համար: Վարկի գումարը կազմել է 74 միլիոն դոլար: Նեմազին վարկի համար ներկայացրել է փաստաթղթեր ակտիվների մասին, որոնք չեն պատկանել իրեն կամ գոյություն էլ չեն ունեցել: Ձերբակալության հաջորդ օրը բանկիրը վերադարձրել է ամբողջ վարկը: Սպասվում է, որ 59-ամյա Նեմազին առաջիկա օրերին կկանգնի դատարանի առաջ: Նրա դատապաշտպանի անունը դեռ հայտնի չէ: Bloomberg-ը գրում է, որ դա արդեն առաջին գործը չէ, որ ի հայտ է գալիս դեմոկրատների ֆանդրայզերների կապակցությամբ: Մասնավորապես, գործակալությունը նշում է, որ Հիլարի Քլինթոնի օգնական Նորման Հըսին, որը նախընտրական հանգանակությունների հավաքման մասնագետ է, 2007 թվականին ներկայացվեցին մեղադրանքներ խոշոր չափի մեքենայության համար: Նրան մեղադրում էին, այսպես, կոչված, Պոնցիի բուրգ ստեղծելու համար, որի օգնությամբ Հըսին աշխատել է մոտ 60 միլիոն դոլար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել