Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԷԴՎԱՐԴ ՔԵՆԵԴԻՆ

Օգոստոս 27,2009 00:00

\"\"Մեկ տարի տեւած ծանր հիվանդությունից հետո, 77 տարեկան հասակում, վախճանվել է ԱՄՆ-ի Սենատի անդամ Էդվարդ Քենեդին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: 2008 թվականին Էդվարդ Քենեդու մոտ գլխուղեղի ուռուցք էր ախտորոշվել: Էդվարդ Քենեդին Դեմոկրատական կուսակցության առանցքային դեմքերից էր եւ Սենատի ամենաազդեցիկ անդամներից: Նա սատարել է Հայոց ցեղասպանության ճանաչման՝ Կոնգրեսում շրջանառվող օրինագծերը եւ միացել հայանպաստ այլ նախաձեռնությունների: Էդվարդ Քենեդին Սենատում առաջին անգամ ընտրվել էր 1962 թվականին, երբ իր եղբայրը՝ Ջոն Ֆիթցջերալդ Քենեդին, ԱՄՆ-ի նախագահն էր: 1980 թվականին նա պայքարում էր իր կուսակցության կողմից երկրի նախագահի թեկնածու առաջադրվելու համար, սակայն պարտվեց Միացյալ Նահանգների գործող նախագահ Ջիմի Քարթերին: Էդվարդ Քենեդու մահվան մասին նրա ընտանիքը հայտարարել է այսօր՝ վաղ առավոտյան: Նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Էդվարդ Քենեդու մահվամբ Միացյալ Նահանգները «մեծ առաջնորդի» կորցրեց։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել