Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյմի նախագահը դատի է տվել իր կուսակցական ընկերոջը

Օգոստոս 27,2009 00:00

\"\"Լիտվայի Սեյմի՝ խորհրդարանի խոսնակ Արունաս Վալինսկասը (նկարում՝ ձախից առաջինը) դատի է տվել իր իսկ՝ Վերածննդի ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Սախարուկին՝ զրպարտության համար, հաղորդում է lenta.ru-ն:

Սախարուկը մեղադրել է խորհրդարանի նախագահին Կաունասի հանցավոր խմբավորման հետ կապերի համար: Վալինսկասի հայտարարության մեջ նշվում է, որ գործընկերոջ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը ու ուղղված են նրան՝ որպես մարդու, քաղաքական գործչի վարկաբեկելուն: Օգոստոսի սկզբին ինտերնետում հրապարակվել են լուսանկարներ, որտեղ Վալինսկասը պատկերված է հայտնի քրեական հեղինակություն Հենրիկ Դակտարասի հետ (ձախից երկրորդը): Սախարուկը պատմել է լրագրողներին, որ անցած տարվա դեկտեմբերին խորհրդարանի խոսնակը հանձնարարել է իրեն գաղտնի լրատվություն հայթայթել Դակտարասի խմբավորման վերաբերյալ: Ըստ Սախարուկի, նա հրաժարվել է կատարել այդ խնդրանքը: Սակայն Սեյմի նախագահը կտրականապես հերքում է այդ մեղադրանքները: Նա նաեւ մերժել է Լիտվայի նախագահի առաջարկը՝ ինքնակամ հրաժարական տալու մասին՝ ասելով, որ աշնանը խորհրդարանում դնելու է իրեն վստահելու հարցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել