Սոլոմոն Ջեքսոնը՝ սեւամորթ թոշակառուն Հարավային Կարոլինայից, որը մեկական դոլարով երկու վիճակագրական տոմս է գնել, տոմսերից մեկով շահել է 260 միլիոն դոլար: Ըստ newsru.com-ի, Powerball վիճակախաղի խաղարկությունը տեղի է ունեցել օգոստոսի 19-ին: Ջեքսոնի հաղթելու շանսերը կազմել են 1/195՝ միլիոնին: Վիճակախաղի պայմաններով, նա կարող է շահումը ստանալ մաս-մաս՝ տարին մեկ անգամ, կամ ամբողջությամբ, սակայն երկրորդ դեպքում նա պետք է վճարի 88 միլիոն հարկ: Ջեքսոնը, որն աշխատել էր հարկային տեսչությունում, չի ասել լրագրողներին, թե քանի տարեկան է եւ ունի՞ արդյոք երեխաներ: 2000 թվականին նա թոշակի է անցել եւ որոշել է զբաղվել ինքնակրթությամբ՝ ընդունվելով քոլեջ: Երջանիկ տոմսը նա առել էր բենզալցման կայանում՝ սուպերմարկետում գնումներ կատարելուց հետո: Իր խոսքերով, Ջեքսոնը ծախսել է երկու դոլար վիճակախաղի վրա, քանի որ ցանկացել է օգնել նահանգի կրթական համակարգին: Թե ինչպես է թոշակառուն ծախսելու իր շահումը, առայժմ հայտնի չէ: Նա միայն ակնարկում է, որ առանց այդ էլ բավականին բարեկեցիկ կյանք է վարում եւ փորձելու է օգնել մեկ ուրիշին: «Աստված ինձ օրհնել է,- ասում է Ջեքսոնը,- բայց օրհնանքը պետք է հասնի նաեւ մեկ ուրիշի»: