Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) «Հարկադրանքի արժեքը» խորագրով զեկույցը, որի պաշտոնական ներկայացումը տեղի է ունեցել այս տարվա մայիսի 12-ին՝ Ժնեւում, երեկ ներկայացվեց նաեւ Հայաստանում:
Հայաստանի արհեստակցական միությունների դահլիճում տեղի ունեցավ հարկադիր աշխատանքի՝ թրաֆիքինգի վերաբերյալ զեկույցի շնորհանդեսը: Զեկույցը հանրությանը ներկայացվում էր միայն անգլերեն եւ հայերեն: Քննարկմանը հրավիրված միջազգային, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հնարավորություն ունեին իրենց հարցերն ուղղել ԱՄԿ ներկայացուցչին: ԱՄԿ ծրագրերի գլխավոր տեխնիկական խորհրդատու Ժոլտ Դուդաշը ներկայացրեց զեկույցում տեղ գտած հիմնական կետերը: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ աշխատողների նկատմամբ հարկադրանքի «հնարավորության արժեքը» տարեկան կազմում է 21 մլրդ ԱՄՆ դոլար: Քննարկման մասնակիցները մտահոգություն հնչեցրին, որ զեկույցում պարզորեն չի ներկայացվում, թե որն է հարկադիր աշխատանքը: