Լրահոս
Օրվա լրահոսը

Դսեղ գյուղի եկեղեցին պարզապես տեսարժան վայր է

Օգոստոս 27,2009 00:00

\"\"Լոռվա Դսեղ գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հոգեւոր սպասավորներ չկան: Եկեղեցական տոներին հոգեւորականներ ժամանում են Ալավերդի քաղաքից: Եկեղեցին կառուցվել է 5-7-րդ դարերում, վերակառուցվել՝ 1900-ական թվականներին:

Ինչպես փաստեց եկեղեցու աշխատակցուհին, եկեղեցի հիմնականում այցելում են Թումանյանի տուն-թանգարան եկած զբոսաշրջիկները: Եկեղեցու բակում են թաղված Հովհաննես Թումանյանի պապն ու հայրը: Վերջինս՝ տեր Թադեւոսը, եղել է եկեղեցու քահանան:

Գյուղի բնակիչները եկեղեցի գրեթե չեն այցելում: Եկեղեցին ավելի շատ տեսարժան վայր է, քան հոգեւոր կենտրոն: Գուցե այս պայմաններում, երբ եկեղեցում պատարագ չի մատուցվում, ժամերգություն չկա, չկան նաեւ նստարաններ, դա բնական է:

Գյուղում առայժմ քիչ են նաեւ աղանդավորները, եկեղեցու աշխատակցուհու խոսքով՝ ընդամենը 7-8 հոգի: Դսեղի բնակչությունը մոտ 2500 հոգի է: Երբ այցելեցինք եկեղեցի, ակնհայտ էր, որ Աստծո տաճարը մի տեսակ մոռացված է: Որեւէ վառվող մոմ չկար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել