Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ՎԱՐԿԱՆԻՇԸ ԿՎՆԱՍԻ ՄԵԶ

Օգոստոս 27,2009 00:00

«Fitch Ratings»-ի կողմից Հայաստանի վարկանիշի 1% ցածրացումը կարող է բացասական ազդեցություն ունենալ մասնավոր հատվածի վրա եւ բարդացնել օտարերկրյա ներդրողներից վարկեր ներգրավելու գործընթացը»: Այս մասին երեկ Դիլիջանում լրագրողների հետ հանդիպմանը ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին հեղինակավոր վարկանիշային կազմակերպությունը իջեցրել է Հայաստանի վարկանիշը՝ այն դարձնելով «կայուն»: «Մեդիամաքսի» տեղեկացմամբ, վարչապետը նաեւ նշել է, որ այն չի ազդի պետական վարկունակության վրա եւ չի առաջացնի լրացուցիչ ռիսկեր:

Տ. Սարգսյանի խոսքերով, «Fitch»-ի վարկանիշներն իջել են աշխարհի գրեթե բոլոր երկրներում, իսկ Հայաստանի վարկանիշի իջեցումը պայմանավորված էր նաեւ դոլարիզացիայի բարձր մակարդակով եւ շինարարության ծավալների կրճատմամբ:

Ըստ վարչապետի, Հայաստանը նոր վարկերի կարիք չունի, քանի որ բոլորովին վերջերս երկրի ղեկավարությունը արտոնյալ պայմաններով ներգրավել է երկարաժամկետ միջոցներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել