Ճապոնական ավտոհսկան առաջին անգամ ստիպված է դադարեցնել ավտոմեքենաների արտադրությունը Ճապոնիայում։ Ենթադրվում է, որ հոսքագիծը չի գործի 1 տարուց ավելի։ «Tert..am»-ի տեղեկացմամբ, «Toyota» գործարանի երկու հոսքագծերից մեկը կկանգնեցվի 2010-ի գարնանից մինչեւ 2011-ի երկրորդ կեսը։
Հաղորդագրություններ կան, որ «Toyota»-ն մտադրվում է սառեցնել նաեւ ավտոմեքենաների հավաքման արտադրությունը՝ Մեծ Բրիտանիայի գործարաններից մեկում։ Ավտոկոնցեռնի արտադրական հզորությունը տարեկան 10 մլն մեքենա է, ընթացիկ տարում «Toyota»-ն ծրագրում է թողարկել 6,68 մլն ավտոմեքենա։ Մի շարք հոսքագծերի կանգնեցման որոշումը բացատրվում է ավտոմեքենաների համաշխարհային պահանջարկի անկմամբ ու վերջին երեք եռամսյակներում ընկերության կրած կորուստներով։