Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակում են ՀԴՄ կտրոններ չտալ

Օգոստոս 27,2009 00:00

Չնայած Պետական եկամուտների կոմիտեն պարբերաբար ստուգայցեր է իրականացնում մայրաքաղաքի եւ մարզերի վաճառքի կետերում, ստուգելու՝ արդյո՞ք բարեխիղճ կերպով տրամադրվում են ՀԴՄ կտրոններ, միեւնույն է, անգամ մեծ տուգանքները նրանցից ոմանց ետ չեն պահոմ կտրոն չտրամադրելու եւ հարկերից խուսափելու գայթակղությունից:

Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող «Արեւ» սուպերմարկետից առեւտուր անելիս, որպես կանոն, ՀԴՄ կտրոն չի տրամադրվում, փոխարենը տալիս են մի թղթի կտոր, որի վրա գրված է ամիս-ամսաթիվ, առեւտրի ժամը եւ գանձված գումարի չափը, ինչն էլ շփոթություն է առաջացնում սպառողների մոտ: Նրանցից շատերը կարծում են, որ դա հենց ՀԴՄ կտրոնն է, որն էլ իրենց վիճակախաղին մասնակցելու կամ բոնուս ստանալու հնարավորություն կտա: Օրերս մենք էլ այդ սուպերմարկետից առեւտուր անելիս՝ հայտնվեցինք նման իրավիճակում: Երբ դրամարկղի աշխատակցից պահանջեցինք նորմալ կտրոն տրամադրել, նա մերժեց՝ պատճառաբանելով, որ «կասսան արդեն փակ է եւ հնարավոր չէ կտրոն տպել»:

Իսկ նման շատ այլ խանութներում առեւտուր անող եւ ՀԴՄ կտրոններ պահանջող սպառողներին էլ սովորաբար պատասխանում են. «ապարատը փչացել է, լույս չկա»: Տնտեսվարողները նման անհեթեթ պատճառաբանություններով խուսափում են կտրոն տրամադրելուց, հետեւապես նաեւ՝ հարկերի վճարումից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել