Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱրմենՏելը» կվերակնքի պայմանագրերը

Օգոստոս 27,2009 00:00

«ԱրմենՏել» ընկերությունը որոշել է իջեցնել մեծածախ ինտերնետի սակագները: Ըստ ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի, նոր սակագները գործող գներից ցածր են 7-15%-ով: Ի. Կլիմկոյի խոսքերով. «Այս քայլը առաջին հերթին ուղղված է Հայաստանի ինտերնետ-ծառայությունների շուկայի հետագա ազատականացմանը եւ կնպաստի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը Հայաստանում»: Ընկերության լրատվական ծառայության տեղեկացմամբ, նախատեսվում է նոր սակագներով վերակնքել բոլոր գործող պայմանագրերը՝ TCP/IP տրաֆիկի միջազգային տրանզիտի ծառայության մատուցման վերաբերյալ, մինչեւ 2010-ի հունվարի 1-ը:

Նոր սակագները կգործեն 2009-ի սեպտեմբերի 15-ից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել