Պարզվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ հոկտեմբերի 14-ին Թուրքիա մեկնել-չմեկնելու դիլեման քննարկում են ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքական, հասարակական շրջանակներն ու փորձագետները, այլեւ ադրբեջանցիները: Երեկ, օրինակ, այս հարցի շուրջ ադրբեջանական Day.az-ի հետ զրուցել է քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն:
Ալիզադեն կարծիք է հայտնել, թե՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայում կայանալիք Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հավաքականների պատասխան խաղը նայելու չի գնա: «Չնայած նա կարող է գնալ, բայց դրա համար Սարգսյանը պիտի սեփական գլխարկն ուտի ու հրաժարվի իր խոսքերից»,- այնուամենայնիվ, նման վերապահում է արել ադրբեջանցի քաղաքագետը: