Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ ՏԱՍԸ ՄԻԼԻՈՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՈՐՈՇԵԼԻՔՆ Է

Օգոստոս 27,2009 00:00

Օգոստոսի 22-ից ԼՂՀ ուխտագնացության մեկնած ԵԿՄ-ականները երեկ եղել են Հադրութի Տող գյուղում: ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, «Ա1+»-ի մատուցմամբ, տեղացիներին հավաստիացրել է, թե ինքը կգերադասի երեխաների հետ զոհվել, քան դավաճան դառնալ: «Արցախի խնդրի լուծումը չի կարող մի քանի անձի մենաշնորհը լինել, դա աշխարհի տասը միլիոն հայության որոշելիքն է, իսկ հայությունը հավաքական կերպով չի որոշի դավաճան դառնալ, թուրք կամ թուրքին գերի դառնալ»,- հայտարարել է Մանվել Գրիգորյանը:

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ վարչության անդամ Արթուր Աղաբեկյանը գյուղացիներին բացատրել է, թե՝ հարկավոր է այնպես անել, որ արցախցու ձայնը հասանելի լինի Հայաստանի եւ միջազգային հանրության համար, որ անհրաժեշտ է հենվել արցախցու դիրքորոշման վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել