Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ՆՐԲԵՐՇԻԿ

Օգոստոս 27,2009 00:00

\"\"

ԳԽ-ի դաշնակցական պատգամավոր Գագիկ Հովհաննիսյանն «Առավոտի» հետ զրույցում 1990-ականներից մի հետաքրքիր դեպք
հիշեց. «Մի օր Տեր-Պետրոսյանին ասացի՝ սիրուն, մինիատյուրնի տղեքի ես ընտրում՝ նախարար նշանակում. երկու ամիս հետո նրանք դառնում են՝ ոնց որ նրբերշիկը՝ եռացած ջրի մեջ գցած»: Այս թեմայի շուրջ կեսկատակ-կեսլուրջ քննարկումները հանգեցնում են նրան, որ պարոն Հովհաննիսյանն առաջարկում է պետական պաշտոնյաներին նշանակելու պահից սկսած՝ երկու ամիս պարբերականությամբ կշռել: Այն ժամանակ «օդի մեջ» մնացած նրա առաջարկն այժմ էլ ուժի մեջ է, մանավանդ որ՝ Անգլիայի պառլամենտում վերջերս նման օրինագիծ է դրվել քննարկման:
Զրույցի մանրամասները՝ առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել