Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐԻ՞Ց՝ ՊԱՏԵՐԱԶՄ ԳԱԶԱՅՈՒՄ

Օգոստոս 26,2009 00:00

Երեկ Իսրայելի օդուժը մի շարք հարվածներ է հասցրել Գազայի հատվածին, որի արդյունքում զոհվել են ոչ պակաս, քան 4 եւ վիրավորվել 3 պաղեստինցիներ: Ըստ newsru.com-ի, ինքնաթիռները գնդակոծել են նաեւ Ռաֆահ քաղաքի մոտ գտնվող թունելները, որոնցով, ըստ Իսրայելի, պաղեստինցիները անօրինական զենք են տեղափոխում Եգիպտոսից: Այդպիսով, Իսրայելը պատասխանել է երկուշաբթի օրը իր տարածքի վրա տեղացած հրաձգային հարվածներին, որոնց հետեւանքով վիրավորվել է մեկ զինծառայող: Ավելի վաղ իսրայելյան պահակախումբը կրակ է բացել արգելված գոտում գտնվող պաղեստինցիների վրա եւ սպանել 20 տարեկան մի արաբի, եւս մեկը վիրավորվել է: Պաղեստինյան կողմը պնդում է, որ տուժածները սովորական ֆերմերներ էին, իսկ ահա իսրայելցի զինվորականները նշում են, որ կասկածելի երիտասարդները չեն կանգնել նախազգուշական կրակոցների ժամանակ, որից հետո որոշում է ընդունվել նրանց ոչնչացնել: Վերջին շրջանում իրավիճակը Գազայի հատվածում համեմատաբար հանգիստ էր, սակայն դիտորդները կանխատեսում են, որ հարաբերական խաղաղությունը երկար չի տեւի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել