Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ուկրաինացիները մասնակցել են ռուս-վրացական պատերազմին

Օգոստոս 26,2009 00:00

Ռուսաստանի դատախազությանը կից քննչական կոմիտեն երկուշաբթի օրը հայտարարել է, որ ուկրաինացի զինծառայողները, ինչպես նաեւ «Ունա-Ունսո» ազգայնական խմբավորման մարտիկները մասնակցում էին անցած տարվա օգոստոսին ռուս-վրացական զինված հակամարտությանը՝ հաղորդում է BBC-ին: Ըստ ռուսաստանցի քննիչների, Ցխինվալի շրջանի Աճբեթի վրացական գյուղում, որտեղ կայանել էին Վրաստանի ՆԳ ստորաբաժանումները, հայտնաբերվել են «Ունա-Ունսոյին» պատկանող զինվորական զգեստներ, լուսանկարներ եւ փաստաթղթեր:

Քննչական կոմիտեի հայտարարության մեջ ասված է նաեւ, որ վրացի զինվորների հետ միասին կոնֆլիկտին մասնակցել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության կանոնավոր ստորաբաժանումները, ինչպես նաեւ «Ունա-Ունսոյի» առնվազն 200 անդամ: «Սա զուտ քարոզչություն է»,- ռադիոկայանին տրված հարցազրույցում ասել է Ուկրաինայի գլխավոր շտաբի մամուլի խոսնակը: Վերջինիս խոսքով, ուկրաինացի զինծառայողները անցած տարվա օգոստոսին իսկապես գտնվում էին Վրաստանում, սակայն պատերազմը սկսվելուն պես հետ են կանչվել: «Ունա-Ունսոյի» ներկայացուցիչները նույնպես հերքեցին ռուսական կողմի մեղադրանքները՝ հայտարարելով, որ դրանք սադրանք են: «Մեր առաքելությունը կրում էր զուտ ինֆորմացիոն բնույթ,- հայտարարել է այդ կազմակերպության վարչության անդամներից մեկը,- մենք ներկայացրել ենք կոնֆլիկտի վերաբերյալ մեր տեսակետը, սակայն զինված խմբավորումների կազմում մեր անդամները չեն եղել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել