Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հրաժարվում են Լուսնից՝ հանուն Մարսի

Օգոստոս 26,2009 00:00

ՌԴ-ում NASA-ի ծրագրերի ղեկավար Մարկ Բոումենը երեկ հայտարարեց, որ տիեզերագնացների ուղեւորությունը դեպի Մարս՝ պետք է կազմակերպվի ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ այլ երկրների մասնակցությամբ: Ըստ newsru.

com-ի, Բոումենը վստահություն հայտնեց, որ Մարսի «նվաճումը» մարդկության կողմից կարող է արդյունավետ իրականացվել միայն միջազգային համագործակցության շնորհիվ: Բայց մինչ այդ, ըստ ԱՄՆ-ի ներկայացուցչի, պետք է ավարտել Միջազգային տիեզերակայանի ծրագիրը, ինչպես նաեւ կազմակերպել մարդկանց թռիչքները դեպի Լուսին: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Միացյալ Նահանգները հրաժարվում են «լուսնային» ծրագրերից՝ հօգուտ Մարսի: NASA-ն մշակում էր 2020-ին Լուսնի վրա մշտական կայան ունենալու ծրագրեր, որը, սակայն, խիստ քննադատության էր ենթարկվում մասնագետների կողմից, որոնք խորհուրդ էին տալիս կենտրոնանալ Մարսի վրա: NASA-ի նոր ղեկավար Քրիս Սքոլեզեն կարծես թե հակված է անսալ այդ խորհուրդներին: Չնայած ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ Սքոլեզեն առայժմ իր պաշտոնում չի հաստատվել նախագահ Օբամայի կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել