Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ՝ ՄԻՆՉԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ԿԵՍԵՐԸ

Օգոստոս 26,2009 00:00

«Առավոտը» մի քանի ահազանգ ստացավ այս տարվա առաջին կուրսեցիներից, թե՝ մեզ բուհերից ասում են՝ շտապեք, բերեք մուծեք վարձավճարները, եթե մինչեւ սեպտեմբերի 1-ը չմուծեք, ապա դուրս կմնաք բուհից: Տարբեր բուհերից փորձեցինք ճշտել, թե ինչի մասին է խոսքը: Պարզվեց, որ 1-ին կուրսեցիներն իզուր են իրար խառնվել: Գրեթե բոլոր բուհերի կանոնադրություններով, առաջին կիսամյակի վարձավճարներն ընդունվում են մինչեւ սեպտեմբերի կեսերը. ասենք, ԵՊՀ-ում եւ ԵՊՏՀ-ում՝ մինչեւ սեպտեմբերի 15-ը, ՀՊՃՀ-ում՝ մինչեւ սեպտեմբերի 20-ը, ՀՊՄՀ-ում՝ մինչեւ սեպտեմբերի 10-ը եւ այլն: Սակայն այս տարի բոլոր բուհերն էլ սկսել են ընդունել վարձավճարները օգոստոսի 1-ից, երբ փակցվեցին բուհ ընդունվածների ցուցակները: Եվ այդ ժամանակվանից՝ բոլոր բուհերում էլ վճարովի համակարգ ընդունված ուսանողներին շտապեցնում են՝ մուծեք որքան հնարավոր է վաղ: Բանն այն է, որ թեեւ բուհերի կանոնադրություններով վճարումների ժամկետը նշված է սեպտեմբերի առաջին կեսը, սակայն մինչեւ 1-ին կուրսեցիները չվճարեն ուսման վարձը, նրանց հետ չի կնքվի համապատասխան պայմանագիրը, նրանք չեն կարող ստանալ ուսանողական գրքույկ, գրադարանից օգտվելու իրավունք եւ այլն, այլ կերպ ասած՝ չեն համարվի տվյալ բուհի ուսանող, չեն հրամանագրվի: Շատ բուհերում արդեն իսկ ուսանողների հիմնական մասը վճարումները կատարել է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել