Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվում է Ապարանի բժշկական կենտրոնը: Փոխվում են տանիքը, պատուհանները, կոյուղու համակարգը, կատարվում են ներքին հարդարման աշխատանքներ, կառուցվում է նոր կաթսայատուն: Բացի շինարարական աշխատանքներից, ՀԲ-ն հոգացել է նաեւ բժշկական կենտրոնը նոր, ժամանակակից սարքավորումներով համալրելու հարցը: Աշխատանքները կավարտվեն նոյեմբերին: Ապարանի բժշկական կենտրոնի շենքը կառուցվել է 1974 թվականին եւ առայսօր չի նորոգվել: