Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դաշտադեմը կվերականգնվի

Օգոստոս 26,2009 00:00

«Առավոտը» տեղեկացրել է, որ 2006 թվականին սկսվել է Արագածոտնի մարզում գտնվող, 11-13-րդ դարերում կառուցված Դաշտադեմի ամրոցը վերականգնելու ծրագիր, որը, սակայն, կարող է չիրականացվել այն պարզ պատճառով, որ նախորդ դարասկզբին ամրոցի տարածքում բնակություն է հաստատել Արեւմտյան Հայաստանից բռնագաղթած ութ ընտանիք: Եվ ահա, ինչպես տեղեկացանք Արագածոտնի մարզպետարանից, Դաշտադեմի ամրոցում կշարունակվեն վերականգնման աշխատանքները: Ըստ մարզպետարանի, ամրոցի վերականգնման ծրագրով լուծվելու են նաեւ բնակիչների վերաբնակեցման, Դաշտադեմ գյուղի գազիֆիկացման հարցերը, սոցիալական այլ խնդիրներ:

Դաշտադեմի եկեղեցին եւ ողջ համալիրը հայ ճարտարապետության եզակի նմուշ են եւ գտնվելով մայրաքաղաքից ոչ հեռու՝ Թալին-Քարակերտ միջպետական ճանապարհի հարեւանությամբ, կարող են դառնալ զբոսաշրջության զարգացմանը նպաստող գործոն: Հիշեցնենք, որ ամրոցի վերանորոգման ծրագրի արժեքը 500 միլիոն դրամ է: Առայսօր կատարվել է մոտ 270 միլիոն դրամի աշխատանք:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել