Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԲՆԱԿԱՆ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Օգոստոս 26,2009 00:00

Երեկ «Նարեկացի» արվեստի միությունում բացվել է արվեստի Land art ուղղության առաջին ցուցահանդեսը, տեղեկացնում է tert.am-ը: Այս ուղղության հիմնական նպատակն է արվեստի գործեր ստեղծել բացառապես բնական միջոցներով ու հենց բնության մեջ՝ ցույց տալու համար արվեստի, մարդու եւ բնության ներդաշնակությունը, ինչպես նաեւ խթան հանդիսանալ բնապահպանության եւ շրջակա միջավայրը չվնասելու համար:

Նախորդ մի քանի ամիսների ընթացքում հայ եւ օտարերկրացի մի խումբ երիտասարդներ Հայաստանի տարբեր վայրերում ստեղծել են Land art-ի գործեր, որոնց լուսանկարներն էլ ցուցադրվելու են երեւանյան ցուցահանդեսում: Նրանց կարգախոսն է՝ «Մենք գնում ենք ստեղծելու արվեստի գործեր՝ առանց ներկերի, վրձինների եւ այլ արհեստական պարագաների»: Land art-ի ցուցահանդեսը նախաձեռնել է «Ինտեգրում» երիտասարդական հ/կ-ն՝ նպատակ ունենալով հայ երիտասարդների ուշադրությունը բեւեռել Հայաստանի բնապահպանական խնդիրների վրա, ինչպես նաեւ հետաքրքրություն առաջացնել արվեստի այս ուղղության նկատմամբ: Ցուցահանդեսը կգործի մինչեւ օգոստոսի 31-ը:

Արվեստում Land art ուղղությունը ձեւավորվել է 1960-ական թվականների վերջին՝ Միացյալ Նահանգներում: Այս ուղղության ներկայացուցիչները ստեղծում էին «բնական» քանդակներ եւ հերքում թանգարանը՝ որպես արվեստի գործերի ապաստարան: Land art-ի շատ ստեղծագործություններ այսօր պահպանվում են միայն լուսանկարներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել