Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ՝ ՄԱՔՍԱՆԵՆԳ ՄԹԵ՞ՐՔ

Օգոստոս 26,2009 00:00

Վրաստանի տնտեսության զարգացման նախարարությունը փորձում է պարզաբանել, թե ինչպես են հայկական սպառողական շուկայում հայտնվել Աբխազիայում արտադրվող «Ամցա» կոչվող աջիկաները: Հղում անելով «Ինտերֆաքս» գործակալությանը, Panorama.am-ը տեղեկացնում է, որ խնդրի կապակցությամբ մեկնաբանություններ է տվել վրացական նախարարության ներկայացուցիչը: «Չի բացառվում, որ արտադրանքը մաքսանենգ է եւ արտադրվում է հենց Հայաստանում: Ներկայումս արտաքին գործերի նախարարության օգնությամբ փորձում ենք ստանալ մանրամասներ, որին կհետեւի պաշտոնական հայտարարություն»,- նշել է ներկայացուցիչը:

Ռուսական News.ru-ի փոխանցմամբ էլ, արձանագրվածը առաջին դեպքն է, երբ Աբխազիայում արտադրվող ապրանքատեսակը պաշտոնապես հայտնվում է հայկական սպառողական շուկայում: Հայաստանի եւ Աբխազիայի միջեւ չկան որեւէ քաղաքական եւ տնտեսական հարաբերություններ, չնայած այն հանգամանքին, որ Աբխազիայում բնակվում են մեծ թվով հայեր:

Կայքը նշում է նաեւ, որ նշված ապրանքատեսակի վաճառքը ռուսական շուկայում, մասնավորապես՝ մոսկովյան սուպերմարկետներում, իրականացվում է առանց որեւէ խոչընդոտի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել