Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՐՄԱՎԻԱՆ» ՍԵՎ ՑՈՒՑԱԿՈՒՄ Է

Օգոստոս 26,2009 00:00

«Արմավիան» հայտնվել է Եվրամիության ավելի քան 4 հազար ավիափոխադրող ներառող ցուցակում, որոնք 2012 թվականից պետք է կրճատեն ածխաթթու գազի արտանետումները։ Հակառակ պարագայում՝ այդ ընկերություններին պատկանող ինքնաթիռներին կարգելվի վայրէջք կատարել ԵՄ երկրների օդանավակայաններում կամ կկիրառվեն տույժեր։ Tert.am-ի տեղեկացմամբ, ԵՄ պաշտոնական պարբերականում նշված է, որ նոր կանոնակարգի համաձայն, ցուցակում հայտնված ավիաընկերություններն արդեն 2010-ի հունվարի 1-ից պետք է իրականացնեն ինքնաթիռների վնասակար արտանետումների մոնիտորինգ։ ԵՄ տվյալներով, բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների կողմից արտանետվող ջերմոցային գազերի մեջ ինքնաթիռների մասնաբաժինը կազմում է 13%։ Բացի «Արմավիայից», ԵՄ-ի ցուցակում են նաեւ ռուսական շուրջ 100 ընկերություն, այդ թվում՝ «Աերոֆլոտ»-ը եւ «S7»-ը, գերմանական «Lufthansa»-ն, իտալական «Alitalia»-ն, իսպանական «Quantas»-ն ու ֆրանս-նիդեռլանդական «KLM»-ը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել