Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ» ՆՈՐ ԲԱՆԿ Է ՓՆՏՐՈՒՄ

Օգոստոս 26,2009 00:00

Շուրջ $6 միլիոնով «Արարատբանկը» ձեռք է բերել «Իզմիրլյան-Եվրասիա» վարկային կազմակերպության բաժնետոմսերի ամբողջ փաթեթը: Երեկ կայացած ասուլիսում այս մասին հայտնել է բանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը:

Նա նշել է, որ իրենց կապիտալը բավարար է որեւէ նոր բանկ գնելու համար, սակայն «դեռեւս հարմար տարբերակ չկա»: Նշենք, որ «Արարատբանկի» բաժնետոմսերի 25% + 1 բաժնեմասը նախորդ տարի ձեռք է բերել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը: Իսկ բաժնետոմսերի մնացած մասի սեփականատերն է խոշոր գործարար, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել