Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ, ԾԱԽՍԵՐԸ՝ ԱՎԵԼԱՑԵԼ

Օգոստոս 26,2009 00:00

2009-ի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 359 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 426,5 մլրդ դրամ: Ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետական բյուջեի եկամուտները նվազել են 13,3%-ով կամ 55 մլրդ դրամով: Մասնավորապես՝ 18,1%-ով նվազել են հարկերն ու տուրքերը եւ 3,1%-ով՝ պաշտոնական դրամաշնորհները: Աղբյուրի փոխանցմամբ, պետբյուջեի եկամուտների 77,8%-ը ձեւավորվել է հարկերի եւ տուրքերի, 15,8%-ը՝ պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5,6%-ը՝ այլ եկամուտների եւ 0,8%-ը՝ պաշտոնական դրամաշնորհների հաշվին: Իսկ հարկերի ու տուրքերի 45,8%-ն ապահովվել է ԱԱՀ-ի հաշվին: Նշված ժամանակահատվածում պետբյուջեի ընթացիկ ծախսերի 35,6%-ն ուղղվել է սոցիալական նպաստներին եւ կենսաթոշակներին, որոնք կազմել են 137,5 մլրդ դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել