Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թանկացման պատճառներն օբյեկտիվ են

Օգոստոս 26,2009 00:00

«Առավոտի» նախորդ համարում անդրադարձել էինք Հայաստանում դոլարի թանկացման հետ կապված սպառողական մի շարք ապրանքների, մասնավորապես՝ շաքարավազի թանկացման խնդրին: Երեկ այս առնչությամբ հաղորդագրություն է տարածել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Հաղորդագրության մեջ նշված է. «Շաքարավազի շուկայում անհանգստության հիմքեր չկան: Հանձնաժողովը հսկողության տակ է պահում առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում մրցակցային իրավիճակը: Հաշվի առնելով վերջին 2 օրերին սպառողների շրջանում առաջացած մտահոգությունները՝ շաքարավազի գների, այդ ապրանքատեսակի հնարավոր դեֆիցիտի առնչությամբ, հանձնաժողովը խստացրել է հսկողությունն ու մրցակցության կանոնների պահպանման նպատակով շուկայում գործող տնտեսվարողներին աջակցում է շուկան անցնցում պահելու համար որոշակի միջոցառումներ իրականացնել»: Հաղորդագրության մեջ նշված է նաեւ, որ «հանձնաժողովի հետազոտության համաձայն, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով աշխարհում շաքարավազի արտադրության համար հումքի խոշոր մատակարար Հնդկաստանում այս տարի արձանագրվել է հումքի շատ ցածր բերքատվություն, ինչի հետեւանքով միջազգային շուկայում շաքարավազի գինը բարձրացել է: Մյուս կողմից, Հայաստանում այս գործոնին ավելացել է նաեւ տարադրամի արժեւորման փաստը, եւ արդյունքում շաքարավազի գինը մանրածախ առեւտրի կետերում (ընդհանուր հարկման ռեժիմով աշխատող) բարձրացել է 10-20 դրամով: Հանձնաժողովն առայժմ չի համարում, որ շուկայում ստեղծված իրավիճակում մրցակցային օրենսդրության խախտումներ կան: Ամեն դեպքում՝ շուկայի զարգացումները խիստ վերահսկողության տակ են եւ անհրաժեշտության պարագայում կձեռնարկվեն համապատասխան քայլեր»:

Եթե, հանձնաժողովի հավաստմամբ, շաքարավազի թանկացումը օբյեկտիվ է, թերեւս, նույնը չի կարելի ասել դոլարի փոխարժեքի բարձրացման վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել