Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԱԾ ՊԵՏԸ ԿԱՐՈՂ Է ՓՈԽՎԵԼ

Օգոստոս 26,2009 00:00

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանն առաջիկայում հրաժեշտ է տալու իր պաշտոնին: NEWS.am-ի տեղեկություններով՝ Հակոբյանին ուղարկելու են թոշակի: Իսկ ԱԱԾ նոր պետի պաշտոնում, ըստ աղբյուրի, շրջանառվում է երկու թեկնածուի անուն: Նախապես նշվում էր, որ ԱԱԾ պետ կարող է նշանակվել ծառայության պետի նախկին տեղակալ, մի քանի տարի առաջ պաշտոնից ազատված Գրիգորի Հարությունյանը, ինչին, սակայն, դեմ է Սերժ Սարգսյանը:

NEWS.am-ի մատուցմամբ, սրա պատճառն այն է, որ Գ. Հարությունյանը լուրջ տնտեսական շահեր ունի Ռոբերտ Քոչարյանի հետ՝ շինարարության ոլորտում, իսկ նման կապերը կարող են լուրջ խնդիրներ հարուցել Սերժ Սարգսյանի համար:

Ամենայն հավանականությամբ, ԱԱԾ պետի պաշտոնում կնշանակվի ներկայումս ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Հրաչյա Հարությունյանը: Վերջինս թեեւ համարվում է Քոչարյանի կադրը, բայց կարողացել է ընդհանուր լեզու գտնել Սերժ Սարգսյանի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել