Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՐԵՆՑ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Օգոստոս 26,2009 00:00

«Մեր լեքսիկոնում մենք իսկապես շատ հաճախ շփոթում ենք պետություն եւ իշխանություն բառերը: Այս հարցը հատկապես առաջանում է, երբ խոսում ենք հայրենիքի մասին, եւ մարդիկ հարց են տալիս՝ ե՞րբ է վերջապես այս պետությունը մտածելու մեր մասին: Մարդկանց լեքսիկոն, նաեւ գիտակցություն է մտել մի շատ վատ զգացողություն, որ պետությունը եւ իշխանությունը նույնն են, եւ որ նույնն են նաեւ իշխանությունը եւ հայրենիքը: Իսկ այդ բառամթերքում, եթե պետությունը՝ ի դեմս իշխանության, չի մտահոգվում իր քաղաքացիների կյանքով, քաղաքացին իրավունք ունի իր հայրենիքի ճակատագրով չմտահոգվելու: Նման խոսակցությունները բարձրանում են այն դեպքերում, երբ մարդուն ուղղակի հարց ես տալիս հայրենիքի հետ կապված խնդիրներից, նա էլ ասում է՝ հայրենիքն իրենցն է, ես ինչո՞ւ պետք է մտածեմ հայրենիքի մասին»,- lragir.am-ին տված հարցազրույցում երեկ ասել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել