Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱՏԱԽԱԶԸ ԽԼԵՑ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

Օգոստոս 26,2009 00:00

Այս տարի, մարտի 6-ին, ՀՀ քաղաքացի Կարեն Պողոսյանը, որը Երեւանյան լճին հարող տարածքում, Բագրատունյաց փողոցի վրա, 1000 քմ սեփական հողատարածք ունի, այդ տարածքում էլ 500 քմ ընդհանուր մակերեսով շինանյութի խանութ, այդ տարածքի սեփականության վկայականի օրիգինալ տարբերակով հանդերձ հրավիրվել էր ՀՀ գլխավոր դատախազություն: Հրավիրողը եղել էր դատախազ Գագիկ Մարկոսյանը: Վերջինս վերցրել էր քաղաքացու սեփականության վկայականը, նայել ու «կոնֆիսկացրել» էր, Պողոսյանին բացատրելով, որ նրա սեփականությունը հայտնվել է «գլխավորի» «սեւ ցուցակում»: «Ես հարցրի՝ ի՞նչն ա պատճառը, ասեց՝ գլխավորը ձեռիցդ կվերցնի, կտեսնես»,- «Առավոտին» պատմեց Կ. Պողոսյանը: Սա դատախազ Մարկոսյանի կողմից ինքնիրավչություն, քաղաքացուն պատկանող փաստաթուղթը նրանից խաբեությամբ խլելու փաստ է: Բայց ավելի հետաքրքիր է դրա նախապատմությունը:

Կարդացեք վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել