Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿՆ ԷԼԻ ԻՐԵՆ ՀԻՇԵՑՐԵ՞Ց

Օգոստոս 26,2009 00:00

«Եթե անգամ Լեռնային Ղարաբաղը հանձնվի Ադրբեջանին, Հայաստանը չի կարող վստահ լինել, որ նշված տարբերակով ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման դեպքում չի բախվի Մեղրիի սպառնալիքին»,- երեկ այդ մասին «ԱրմԻնֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հ/կ-ի տնօրեն Ստեփան Դանիելյանը: Նրա ասելով, դրա պատճառն այդ տարածքով Ադրբեջանի հետ կապվելու Թուրքիայի ձգտումն է: «Վերջին հաշվով, Թուրքիայի շահերը չեն առնչվում անմիջականորեն Ղարաբաղին: Նա ունի մեկ պետական խնդիր՝ Մեղրիի տարածքով կապվել Ադրբեջանի, իսկ այնուհետեւ՝ նաեւ Միջին Ասիայի հետ»,- նշել է Դանիելյանը՝ ավելացնելով, որ լուծելով իր էներգետիկ անվտանգության խնդիրը եւ բարձրացնելով իր դերը թյուրքալեզու աշխարհում՝ Թուրքիան դառնում է խոշոր խաղացող միջազգային ասպարեզում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել