Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԺ ՆՈՐ ԿԱՐԳԸ ՄՏԱՀՈԳԵԼ Է ՆԱԵՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ

Օգոստոս 26,2009 00:00

«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը երեկ «tert.am»-ին ասել է, թե կիսում է այն մտահոգությունները, որոնք այսօր ունի լրագրողական հանրությունը՝ կապված ՀՀ ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման նոր կարգի հետ: Այն, պատգամավորի համոզմամբ, սահմանափակում է լրագրողների աշխատանքը: «ԱԺ-ն, ըստ էության, հասարակական բաց ամբիոն պետք է լինի եւ շատ հանգիստ լուսաբանվի: Խորհրդարանի աշխատանքը բավական յուրահատուկ է եւ պետք է լուսաբանվի ե՛ւ նիստերի ժամանակ, ե՛ւ նիստերից դուրս: Որեւէ խոչընդոտ լրագրողների համար չպետք է լինի»,- ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը՝ հավելելով, թե ինքը դրա առնչությամբ իր մտահոգության մասին հայտնել է ոչ միայն ՀՀ ԱԺ նախագահին, այլեւ մի քանի առաջարկություններ է արել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել