«Երկրապահ կամավորականների միությունը» այս օրերին ներկայացուցչական կազմով այցելել է Լեռնային Ղարաբաղ եւ ազատագրված տարածքներ: «Ա1+»-ի փոխանցմամբ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալներ, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը եւ վարչության անդամներ, ՀՀ ԱԺ գեներալ պատգամավորներ Աղաբեկյանն ու Սեյրան Սարոյանը ԵԿՄ այլ անդամների ուղեկցությամբ երեկ եղել են Մարտակերտի շրջանում: Ա. Աղաբեկյանը «Ա1+»-ին ասել է, թե այդ այցը ուխտագնացություն է, որը պատերազմի ավարտից հետո ամեն տարի, սեպտեմբերի 1-ին նախորդող շաբաթ, պարտադիր տեղի է ունենում: