Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԹՈՇԱԿԱՌՈՒՆ ՉԻ ՀՐԱԺԱՐՎԻ ԹՈՇԱԿԻՑ

Օգոստոս 26,2009 00:00

\"\"

«Ա1+»-ը հայտնում է, որ հուլիսի կեսերից «Սիստեմա» ընկերությունում անկախ տնօրենի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանը ընկերությունից աշխատավարձ չի ստանում: Այս մասին «Ա1+»-ի հարցմանն ի պատասխան ասել է Ռոբերտ Քոչարյանի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանը չի հրաժարվի ՀՀ պետական բյուջեից իրեն հասանելիք էքս-նախագահական թոշակից: Նկատենք, որ ՀՀ նախագահի աշխատավարձը օրենքով սահմանված է 408 հազար դրամ, իսկ պաշտոնաթող նախագահը ստանում է աշխատավարձի 80 տոկոսը, եթե նշված գումարից ավելի բարձր աշխատավարձով այլ աշխատանքի չի անցել: Վիկտոր Սողոմոնյանը «Ա1+»-ին նաեւ հիշեցրել է, որ Ռոբերտ Քոչարյանը «Սիստեմայում» բաժնետեր չէ եւ չունի ակտիվներ: «Ա1+»-ի հարցին՝ այդ դեպքում ինչո՞վ է զբաղվում «Սիստեմայում», մամուլի խոսնակը պատասխանել է. «Մասնակցում է կառավարիչների ժողովներին, որոշումների կայացմանը. աշխարհում ընդունված պրակտիկա է, որ երկրների նախկին ղեկավարները խոշոր կորպորացիաներում դառնում են կամ գործադիր մարմինների ղեկավարներ, կամ անկախ տնօրեններ. Շրյոդերի օրինակը, կարծում եմ, հիշում եք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել