Համահայկական խաղերը, որ դարձել են ավանդական եւ անցկացվում չորս տարին մեկ անգամ, զգալի դերակատարություն ունեն ոչ միայն Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման եւ արտերկրում ապրող հայ մարզիկների հայտնաբերման գործում, այլեւ նպաստում են հենց Հայաստանի ներսում սպորտի, հատկապես խաղային մարզաձեւերի պահպանմանն ու զարգացմանը: Օրերս Հայաստանում գտնվող Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի փոխնախագահ, կանադահայ գործարար Հրանտ Բարդակչյանը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հյուրընկալվելիս հայտարարել է, որ եկող տարվա մայիսին Երեւանում հրավիրվելիք Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նիստում, բացի 2011 թվականին կայանալիք ամառային հերթական խաղերի կազմակերպական հարցերից, քննարկվելու է նաեւ Համահայկական ձմեռային խաղեր անցկացնելու հնարավորությունը: